Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռիգայում կկայանա Ղարաբաղի հարցով հանդիպում

Ռիգայում կկայանա Ղարաբաղի հարցով հանդիպում
10.05.2015 | 21:28

Մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը և Ադրբեջանը քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Եվրամիության ներկայացուցիչը։ «Լեռնային Ղարաբաղի հարցով գոյություն ունի Մինսկի գործընթացը, որում նախագահում են մեր անդամ երկրներից մեկը՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։ Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, արտգործնախարարների հանդիպումներ։ Ռիգայում կկայանա ևս մեկ հանդիպում՝ նախագահների կամ արտգործնախարարների։ Դա այն քիչ գործընթացներից է, որտեղ Եվրամիությունը չի մասնակցում»,- ասել է ԵՄ անանուն պաշտոնյան։ Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափը չի փոխվում։ «Մենք լիովին վստահ ենք ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների ջանքերում՝ անել ամենը, ինչ իրենք կարող են։ Բայց, ցավոք, սա շատ դժվարին հարց է»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ