ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Մերսեդես»-ի նոր դերակատարուհին

«Մերսեդես»-ի նոր դերակատարուհին
16.05.2015 | 15:19

Օրերս Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Անուշ Ասլիբեկյան-Արծրունու «Մերսեդես» պիեսի առաջնախաղը: Ներկայացման բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն է, ով գլխավոր դերի համար Ամերիկայի Միացյալ Նահանգներից հրավիրել էր հայազգի դերասանուհի Նորա Արմանիին: Այսօր «Մերսեդեսը» հանդիսատեսին կներկայացվի Նառա Սարգսյանի դերակատարմամբ:
Ներկայացման կոմպոզիտորը Վահան Արծրունին է, ում դաշնամուրային ստեղծագործությունները դառնում են ներկայացման լեյտմոտիվ: Իսկ բեկումնային կետերից մեկում՝ 90-ականները ներկայացնող դրվագում հնչում է Արծրունու «Երկիր Արմենիա» հանրահայտ երգը, որը հեղինակը գրել է հենց իննսունականներին: Ներկայացման ընթացքում հնչում են նաև հանրահայտ երաժշտական կտորներ։ Երաժշտական ձևավորումը Հակոբ Ղազանչյանինն է: Դերերում` Լարիսա Ղևոնդյան, Սամվել Դանիելյան, Սիրանույշ Լազյան, Իշխան Ղարիբյան և այլք:

Դիտվել է՝ 1703

Մեկնաբանություններ