Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում կհստակեցնի Վիլյամ Սարոյանի տան ճակատագրի հարցը: Նա ասել է, որ մշակույթի նախարարությունն իր գործընկերների, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան միջոցով հետևում էր Ֆրեզնոյում ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տան աճուրդի գործընթացին: Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ տունը ձեռք է բերել մի մարդ, ով այն պահպանելու է որպես տուն-թանգարան: «Իմ մոտակա այցի շրջանակում հստակ քննարկում եմ ունենալու, թե ամերիկացին ինչ է անելու այդ հարցով, և հուսով եմ, որ ավելի հստակ տեղեկատվություն կունենամ: Իսկ այսօրվա տվյալներով՝ այդ տարածքը լինելու է տուն-թանգարան»,- հավելեց նա: