Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Անալոգային հեռուստաալիքների հեռարձակումները կարող են երկարաձգվել ևս կես տարով

Անալոգային հեռուստաալիքների հեռարձակումները կարող են երկարաձգվել ևս կես տարով
17.05.2015 | 17:01

Հուլիսի 1-ից անալոգային հեռուստաալիքները ամենայն հավանականությամբ չեն անջատվի, չնայած թվայնացման ժամանակացույցով նախատեսված է, որ մեկուկես ամսից Հայաստանը պետք է ամբողջությամբ անցում կատարի թվային հեռարձակման: «Քննարկվում է, դեռ որոշված չէ: Օրենքը պետք է Ազգային ժողովում ընդունվի»,- ասել էՀեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: Անցած տարվա նոյեմբերից Երևանում և մի քանի մարզերում փորձնական թվային հեռարձակում է իրականացվում, սակայն հին՝ անալոգային ազդանշանը որոշել են ևս կես տարի սփռել, որ մարդիկ հասցնեն պատրաստվել փոփոխություններին, պետությունն էլ հասցնի իր պարտավորությունը կատարել՝ անապահով ընտանիքներին թվային ազդանշանն ընդունող սարք հատկացնել:

Դիտվել է՝ 3603

Մեկնաբանություններ