Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Genealogy»-ին եզրափակիչում է

«Genealogy»-ին եզրափակիչում է
20.05.2015 | 12:03

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվեց «Եվրատեսիլ- 2015» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը ելույթ ունեցավ երկրորդ համարի ներքո՝ ներկայացնելով «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգը:
Առաջին կիսաեզրափակչի մյուս 16 երկրների մասնակիցներից եզրափակիչ փուլ անցան հետևյալ երկրները ներկայացնող մասնակիցները՝ Ալբանիա, Հայաստան, Ռուսաստան, Ռումինիա, Հունաստան, Էստոնիա, Հունգարիա, Վրաստան, Սերբիա, Բելգիա:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին, եզրափակիչը` մայիսի 23-ին:
«Եվրատեսիլ -2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ