Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էլմար Մամեդյարովը Ռիգայում կոնկրետ դիրքորոշում է ակնկալում ԼՂՀ հարցում

Էլմար Մամեդյարովը Ռիգայում կոնկրետ դիրքորոշում է ակնկալում ԼՂՀ հարցում
22.05.2015 | 14:36

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Ռիգայում հանդիպել է ԵՄ եվրոպական քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհանես Հանին: ԱՊԱ-ն հայտնել է, որ Էլմար Մամեդյարովը Յոհանես Հանին է ներկայացրել Ադրբեջանի Հանրապետության և Եվրամիության միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախագիծ: Նշել է, որ Ադրբեջանը ռազմավարական համագործակցություն ունի ԵՄ անդամ երկրներից շատերի հետ: Այդ փաստաթղթով հնարավորություններ կստեղծվեն Ադրբեջանի և ԵՄ համագործակցության զարգացման համար: Էլմար Մամեդյարովը Հանին պատմել է ԼՂՀ հարցի կարգավորման բանակցային գործընթացի մասին և շեշտել, որ ԵՄ-ն պետք է կոնկրետ և միանշանակ դիրքորոշում ունենա այդ հարցում: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ: Ադրբեջանի Հանրապետության և Եվրամիության միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախագիծը ներկայացվել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ