ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ-ը Իտալիային է վերադարձրել իր սեփականությունը

ԱՄՆ-ը Իտալիային է վերադարձրել իր սեփականությունը
27.05.2015 | 15:38

ԱՄՆ-ն Իտալիային է վերադարձրել երկրից ապօրինի դուրս բերված 25 հնություն և արվեստի գործ՝ հաղորդում է Associated Press-ը: Վերադարձված արժեքավոր իրերի թվում են էտրուսկական ծաղկամանները, մեր թվարկության I դարի որմնանկարները և հազվագյուտ գրքեր: Իրերը ամերիկյան թանգարաններից, համալսարաններից և մասնավոր հավաքածուներից երկիր վերադարձնելու համար իտալական կողմը դիմել է դատարան: Որոշ իրեր նոր սեփականատերերը կամավոր են հանձնել, որոշ իրեր առգրավել է ոստիկանությունը: Արտեֆակտների վերադարձը սկսվել է, երբ իրերը հայտնվել են պատկերասրահների կատալոգներում կամ Christie’s և Sotheby’s աճուրդի տներում: Բացառություն է միայն XVII դարի վենետիկյան թնդանոթը, որը հայտնաբերել են Բոստոնի սահմանապահները մաքսանենգությամբ Եգիպտոսից ԱՄՆ տեղափոխելու փորձի ժամանակ:

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ