Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բիլ Քլինթոնը հույս ունի վերադառնալ Սպիտակ տուն

Բիլ Քլինթոնը հույս ունի վերադառնալ Սպիտակ տուն
27.05.2015 | 23:36

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հույս է հայտնել, որ 2016-ի նախագահական ընտրություններում տիկնոջ՝ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում կվերադառնա Սպիտակ Տուն: Մայիսի 12-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Բիլ Քլինթոնը հստակեցրել է, որ սկզբում Հիլարին պետք է հաղթի դեմոկրատական կուսակցության թեկնածուների ընտրություններում, որից հետո ԱՄՆ-ի նախկին քարտուղարը պետք է հաղթի հիմնական ընտրություններում:
Բիլ Քլինթոնը, որ նախագահ է եղել 1993-2001 թվականներին, նշել է, որ իր տիկնոջ հաղթանակի դեպքում «Սպիտակ տուն վերադարձը հավասար է 100 տոկոսի»: «Սպիտակ տունը լքելուց հետո իմ փորձը ցույց է տալիս, երբ նախագահը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, խնդրում է, դու համաձայնում ես: Այնպես որ, ես նման հրավերի հույս ունեմ»,- ասել է Բիլ Քլինթոնը: Նա վստահ է, որ Հիլարիի հաղթանակը նախագահական ընտրություններում դրական կանդրադառնա երկրի վրա: «Ես հույս ունեմ, որ նրան կհաջողվի հաղթել»,- ամփոփել է Բիլ Քլինթոնը:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ