ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանի տաղավարը տեղակայված կլինի Կաֆկայի տանը

Հայաստանի տաղավարը տեղակայված կլինի Կաֆկայի տանը
12.06.2015 | 14:24

Հունիսի 18-28-ը, Պրահայում կմեկնարկի «Պրահայի քվադրինալե» թատերանկարչության և բեմանկարչության միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա «Կարմիր կարկուտ» խորագրով բեմանկարչական ինստալյացիայով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագիծն իրականացնում է «Էյվա» արվեստների հիմնադրամը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայի գաղափարային պատկերը ձևավորվել է մեկ դոկումենտալ լուսանկարի և երաժշտության փոխազդեցության արդյունքում: Լուսանկարում պատկերված են Մուշի ցերեկային դպրոցի փոքրիկ աշակերտները, իսկ երաժշտությունը Տիգրան Համասյանի կողմից ժամանակակից մշակում ստացած «Նոր ծաղիկ» Ներսես Շնորհալու Հարության տաղն է:

Քվադրինալեի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 17-ին, Պրահայի կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում` 80 երկրից ժամանած հյուրերի, դեսպանների, աշխարհահռչակ արվեստագետների և այլոց մասնակցությամբ, իսկ հունիսի 18-28-ը այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Քվադրինալեի մասնակից 64 երկրների ցուցադրություններին: Հայաստանի տաղավարը տեղակայված կլինի Ֆ. Կաֆկայի տանը ուր և հանրությանը կներկայացվի «Կարմիր կարկուտ» ինստալյացիան:
Հիմնական ցուցադրությունից բացի, հունիսի 23-ին տեղի կունենա «Հայկական օր» միջոցառումը, որի շրջանակում կներկայացվի «Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» նախագիծը` Հայոց ցեղասպանությունը վերապրած և մինչ օրս Հայաստանում ապրող մարդկանց մտքերն ու հույզերը:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ