Հունիսի 11-15-ը Մոսկվայի «Նոր Մանեժ» ցուցասրահում անցկացվում է «Ինտերմուզեյ-2015» թանգարանների միջազգային փառատոնը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստանի հիշողությունը» խորագրով ցուցադրությունով:
Փառատոնին ներկայացված են Մոսկվայի, Ռուսաստանի Դաշնության մարզերի և այլ քաղաքների թանգարաններ: Փառատոնին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում է չորս թանգարան` Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը և Ժամանակակից արվեստի թանգա¬րանը: Փառատոնին Հայաստանի թանգարանները մասնակցում են ՀՀ մշակույթի նախարարութան նախաձեռնությամբ:
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ
փառատոնի առաջին իսկ օրը Հայաստանը ներկայացնող տաղավարը մեծ հետաքրրություն է առաջացրել միջոցառման այցելուների շրջանում: