ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն է ընտրվել Արման Ծատուրյանը

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն է ընտրվել Արման Ծատուրյանը
12.06.2015 | 22:57

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթել է Արման Ծատուրյանը: Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հայտարարված մրցույթին մասնակցել է երեք հոգի:

«Մասնակիցներն են եղել Արթուր Ավագյանը, Սաթենիկ Վարդանյանը և Արման Ծատուրյանը: Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց: Մրցույթի մասնակիցները ներկայացրել են իրենց ծրագրերը: Երկրորդ փուլում պայքարել են Արթուր Ավագյանը և Արման Ծատուրյանը: Ընտրական հանձնաժողովի 10 անդամից Ծատուրյանին կողմ է քվեարկել 9-ը, դեմ՝ 1-ը»,- տեղեկացնում են նախարարությունից: Հանձնաժողովը նախագահել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:
Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանի 65 տարին լրացել էր նախորդ տարի, և պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել փոխտնօրեն Անուշ Հակոբյանը:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ