ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ժաննա Ֆրիսկեն հեռացավ

Ժաննա Ֆրիսկեն հեռացավ
16.06.2015 | 15:16

Ռուսական էստրադայի սիրված երգչուհի Ժաննա Ֆրիսկեին կհուղարկավորեն Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը: 40-ամյա Ֆրիսկեի հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն ասել է. «Նա 3 ամիս կոմայում է եղել, պարզապես մենք չէինք ասում»: Որ Ժաննա Ֆրիսկեն ծանր հիվանդ էր, հայտնի էր դարձել 2014-ի սկզբին, գլխուղեղի ուռուցք էր հայտնաբերվել: Գերմանիայի և ԱՄՆ-ի հիվանդանոցներում երկարատև բուժումից հետո Ֆրիսկեն հարազատների հետ մեկնել էր բալթյան երկրներ: Անցյալ տարի ամռանը նա աստիճանաբար գիտակցության էր եկել: 2014 թվականի հոկտեմբերին Ֆրիսկեն վերադարձել էր Մոսկվա: Բուժման հերթական կուրսն ավելի ուշ անցել էր Չինաստանում, և բժիշկներին հաջողվել էր երկարատև արդյունքի հասնել: Վերջին ամիսներին Ֆրիսկեն ապրում էր Մոսկվայում՝ ամուսնու և փոքրիկ որդու՝ Պլատոնի հետ:

Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ