ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Լոռու երիտասարդ ՀՀԿ-ականները ծանոթանում են մարզի հարուստ պատմամշակութային արժեքներին

Լոռու երիտասարդ ՀՀԿ-ականները ծանոթանում են մարզի հարուստ պատմամշակութային արժեքներին
23.06.2015 | 12:41

Լոռու մարզի ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց «Ճանաչենք և պահպանենք ազգային արժեքները» խորագրով միջոցառումների շարքը, որի նպատակն է մարզի երիտասարդներին առավել մանրամասն ներկայացնել մարզային արժեքները՝ ապահովելով ակտիվ ամառային հանգիստ:

Ծրագրի մեկնարկային օրը երիտասարդները ուղևորվեցին Հաղպատ և Սանահին վանական համալիրներ, որտեղ պատմաբանի կողմից նրանց ներկայացվեց վանքերի պատմությունը, և երիտասարդները ստացան իրենց հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ: Ծրագրի առաջին օրը կրում էր նաև ժամանցային բնույթ: Երիտասարդները շատ տպավորված էին թե՛ ստացած գիտելիքներով, և թե՛ հայրենի մարզի պատմամշակութային արժեքների հետ կապված բացահայտումներով:
Հավելենք, որ այս ծրագրի շրջանակներում Լոռու մարզի ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախատեսել է ողջ արձակուրդային շրջանում պարբերաբար կազմակերպել այցելություններ Լոռու մարզի տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ և վանական համալիրներ`երիտասարդներին մարզի պատմությանն ու հարուստ մշակութային արժեքներին ծանոթացնելու համար:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ