Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաքուն շանտաժի է ենթարկում ԵԽԽՎ-ին

Բաքուն շանտաժի է ենթարկում ԵԽԽՎ-ին
26.06.2015 | 12:14

Բաքվում շարունակում են շանտաժի ենթարկել եվրոպական կառույցներին։ Այս անգամ թիրախում է ԵԽԽՎ-ն։ «Եվրամիության որոշ կառույցների պես ԵԽԽՎ-ն անտարբեր է միջազգային իրավունքի նկատմամբ։ Նրանց սկզբունքը հետևյալն է. «Ոնց մենք ցանկանանք, այնպես էլ կլինի»՝ իր Թվիթերում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը, գրում է haqqin.az-ը։ «Ղարաբաղյան հակամարտության հարցում այդ կառույցի դիրքորոշումը հստակ ապացուցում է դա։ Սա երկակի չափանիշների օրինակ է։ Ցավոք, նրանք դեռևս չեն կարող հասկանալ, թե Եվրոպային ուր կտանի այդ քաղաքականությունը և ինչով կվերջանա։ Եվրոպայի խորհրդի նման դիրքորոշումը հարցականի տակ է դնում այդ կազմակերպությունում Ադրբեջանի անդամակցության հարցը»,- գրել է Մամեդովը։ Գրառումը հաջորդել է Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների մասին զեկույցից Ղարաբաղի հարցի սադրիչ ձևակերպումը հանելուն:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ