Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան և Իսրայելը գաղտնի բանակցում են

Թուրքիան և Իսրայելը գաղտնի բանակցում են
26.06.2015 | 12:19

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է, որ Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել: Ըստ իսրայելական Haarez-ի` բանակցությունների թեման Իսրայել - Թուրքիա հաշտեցումն է: 2010-ից այս երկրների հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո սա առաջին քայլն է: Գաղտնի բանակցությունները եղել են Հռոմում Իսրայելի և Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև: 5 տարի առաջ Իսրայելը ռազմական ռեյդ էր իրականացրել դեպի Գազա շարժվող թուրքական Mavi Marmara նավատորմիղի դեմ, 16 մարդ էր զոհվել: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ այժմ Թուրքիան սպասում է Իսրայելի պատասխանին:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ