SportStyleMedicineTechԴիտել ՀայՄուտք Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանшկով ու գաղտնի փականով դանшկով Առինջի բնակիչները բողոքում են անձրևաջրերով հեղեղված փողոցներից. թաղամասում տեղաշարժվելն անհնար է դառնում «Երեխան կոշիկ չունի, անձրևին չեմ կարողանում դպրոց ուղարկել»․ արցախցի ընտանիքը անելանելի վիճակում է Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի               
 

Ահաբեկչությունից հետո Ֆրանսուա Օլանդը Բրյուսելից վերադարձավ Ֆրանսիա

Ահաբեկչությունից հետո Ֆրանսուա Օլանդը Բրյուսելից վերադարձավ Ֆրանսիա
27.06.2015 | 01:22

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ստիպված է եղել ընդհատել ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել այցը։ Նա հայտարարել է, որ իրավապահ մարմինները պարզել են Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող քիմիական գործարանի վրա հարձակված մարդու ինքնությունը։ Պետության ղեկավարի խոսքով՝ այժմ բոլորը «լցված են հույզերով», սակայն միայն հույզերը բավարար չեն, հարկավոր է գործել: Ենթադրյալ իսլամիստ ահաբեկիչը հարձակվել է Ֆրանսիայի Սեն-Կենտան-Ֆալավյե շրջանում գտնվող գործարանի վրա և պայթեցրել բենզինով տարաները: Հարձակման վայրում հայտնաբերվել է գլխատված մարմին: Մոտակայքում հայտնաբերվել է մահացածի գլուխը, որը փաթաթված է եղել արաբերեն գրություններով կտորի մեջ։

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ