Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ավելի քան 50 երիտասարդներ 10 երկրներից կհանդիպեն Աղվերանում

Ավելի քան 50 երիտասարդներ 10 երկրներից կհանդիպեն Աղվերանում
01.07.2015 | 11:10

Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնը հայտարարում է «Մշակույթների երկխոսություն 2015» միջմշակութային փառատոնի մեկնարկի մասին, որը կկայանա Աղվերանում հուլիսի 02-ից 14-ը:

Ծրագիրը նպատակ է հետապնդում բարձրացնել ներգրավված մասնակիցների միջմշակութային զգայունությունը գիտակցության աստիճանը մշակութային տարբեր արտահայտումների վերաբերյալ:
Ավելի քան 50 երիտասարդներ 10 երկրներից կհանդիպեն Աղվերանում և կներկայացնեն իրենց մշակույթը և ազգային արվեստը,երաժշտությունը, ֆիլմերը, պարը, բանահյուսությունը, ավանդական և ծիսական խաղերը, ազգային խոհանոցը և դիցաբանությունը:
«Մշակույթների Երկխոսություն» փառատոնն դարձել է ավանդական: Այս տարի իրականացվում է արդեն 5-րդ անգամ: Նախորդ փառատոնները կազմակերպվել են 2006, 2007, 2008 և 2014թթ. ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնախմբի Էրազմուս + (Erasmus +)` «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի ֆինանսական աջակցությամբ նորվեգական Narviksenteret կազմակերպության հետ:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ