Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը մոտենում է եզրագծին

«Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը մոտենում է եզրագծին
02.07.2015 | 14:07

Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարության և Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ իրականացվող Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը մոտենում է եզրագծին։ Ներկայում ընթանում են «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում ներառվելիք նյութերի ամփոփման, խմբագրման, թարգմանության և ձևավորման աշխատանքներ: Պատկերագիրքը բաղկացած կլինի երեք բաժիններից` գրական-հասարակական, կերպարվեստի և պատմական ակնարկների: 1-ին բաժինն իր հերթին կկազմվի 10 մասերից, որոնցից յուրաքանչյուրում կներառվեն մեկական արխիվային նամակ` դրան ուղղված առնվազն մեկ «Պատասխան` 100 տարի անց» ուղերձով: Այս բաժնի հավելվածում առանց մեկնաբանության կհրատարակվեն ևս մի քանի բարձրարժեք նամակներ, իսկ բաժինը կամփոփվի Անրի Վեռնոյի և թուրք նախարար Բյուլենտ Ակարցալիի նամակագրությամբ: Այն իսկապես ներկայացնում է անցած հարյուրամյակում եղած հայ-թուրք փոխհարաբերությունները:

Կերպարվեստի բաժինն, ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում իրականացված «Անցյալը` ներկայում» մրցութային նախագծի ամփոփումն է: Բաժինը կավարտվի երիտասարդ ստեղխագործողների` դեպի Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության վերաբերյալ պատկերավոր հոդվածով: Ուխտագնացության մասին նկարահանվել է ֆիլմ, որի պրեմիերան կկայանա պատկերագրքի շնորհանդեսի հետ: Նախատեսվում է նաև ֆոտոշարքերի և Արևմտյան Հայաստանում կատարած որոշ ճեպանկարների ցուցադրություն:
Եզրափակող` պատմական ակնարկների բաժինը նպատակ ունի ընթերցողին ընդհանրական տեղեկություններ հաղորդել թեմայի շուրջ, որոնք կօգնեն հետևություններ անել և, ցանկության դեպքում, «պատասխանել» որևէ կոնկրետ կամ բոլոր նամակ-վկայագրերին միասին` շարադրելով իրենց խոսքը պատկերագրքի վերջին` սպիտակ էջում: Դատարկ, սպիտակ էջը միաժամանակ խորհրդանշում է Հայոց ցեղասպանության փաստի դեռևս չընդունված լինելը, հայության սպասումները և զոհերի անմեղությունն ու սրբադասման գաղափարը:

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ