Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարաններում տասնամյակների դադարից հետո իրականացվող նորոգման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում ընթերցասեր հասարակության համար ապահովվում են նոր ու հարմարավետ պայմաններ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ այս աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն ընթացիկ տարում, և գրադարանները լիովին կծառայեն իրենց նպատակին: Ծրագրի շրջանակում շուրջ 2500 ընթերցողների առջև հարմարավետ պայմաններով իր դռները կբացի նաև Շենգավիթի թիվ 32 գրադարանը. 4-րդ կարգի վթարայնության շենքն ամբողջությամբ քանդվել է և տեղում կառուցվում է նորը:
Վերջին 2-3 տարիների ընթացքում լուրջ աշխատանքներ են իրականացվում նաև գրքային ֆոնդի համալրման ուղղությամբ: Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում շուրջ 30000 կտոր նոր գրքեր են տրամադրվել մայրաքաղաքի գրադարաններին, ինչը ևս աննախադեպ է, քանզի ավելի քան 20 տարի համալրումներ չէին եղել: