Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վիեննայում Իրանի դեմ պատժամիջոցների մեղմման նախնական համաձայնություն է ձեռք բերվել

Վիեննայում Իրանի դեմ պատժամիջոցների մեղմման նախնական համաձայնություն է ձեռք բերվել
05.07.2015 | 13:52

Վիեննայում Իրան-Արևմուտք բանակցությունների ամենավերջին փուլում ձեռք է բերվել նախնական համաձայնություն` թուլացնելու Իրանի դեմ գործող պատժամիջոցները՝ նման տեղեկություններ են տարածում Associated Press լրատվական գործակալությունը, արտասահմանյան մամուլը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը կողմերը կարողացել են համաձայնեցել փորձագետների մակարդակով: Նույն փաստաթղթով կարգավորվում է հարցը, թե երբ և որ պատժամիջոցներն Իրանի դեմ կվերացվեն: Դա, սակայն, դեռ չի ստորագրվել:
Իրանի դեմ պատժամիջոցների նախնական մեղմումը այն վիճահարույց հարցերից է, որոնց շուրջ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ԱՄՆ-ն ու Իրանը: Այս օրերին Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր ու թերևս ամենավերջին փուլը. հետաձգված վերջնաժամկետով ենթադրվում է համաձայնությունը ստորագրել հուլիսի 7-ին:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ