Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Միխայիլ Կասյանովը՝ նախագահի թեկնածու

Միխայիլ Կասյանովը՝ նախագահի թեկնածու
06.07.2015 | 10:55

ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը չի բացառել մասնակցությունը 2018- ին նախագահական ընտրություններին՝ «Ռուսաստանի հանրապետական կուսակցության - ՊԱՌՆԱՍ» քաղաքական ուժի՝ Մոսկվայում կայացած համագումարի ժամանակ: «Նախագահական ընտրություններից առաջ մենք նախնական քվեարկություն` փրայմերիզ կանցկացնենք և եթե ընդդիմադիր դաշինքը որոշի առաջադրել իմ թեկնածությունը, ես կմասնակցեմ նախագահական ընտրություններին»,- ասել է Կասյանովը:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ