Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵԱՏՄ-ն հույս ունի մինչ տարեվերջ դառնալ ՄԱԿ-ին կից դիտորդ-կազմակերպություն

ԵԱՏՄ-ն հույս ունի մինչ տարեվերջ դառնալ ՄԱԿ-ին կից դիտորդ-կազմակերպություն
09.07.2015 | 16:37

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հույս ունի մինչև տարեվերջ ստանալ ՄԱԿ-ին կից դիտորդ-կազմակերպության կարգավիճակ՝ հայտնել է ԵԱՏՄ մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների հարցով նախարար Տատյանա Վալովայան։ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նիստում Վալովայան ներկայացրել է 2015 թ. հունվարի 1-ին հիմնված ԵԱՏՄ-ի, նպատակների ու հեռանկարների մասին: Նա նշել է, որ ինտեգրացիոն միության անդամներն աշխատում են ՄԱԿ-ին կից դիտորդի կարգավիճակ ստանալ։ Պատասխանելով հարցին, թե որոշումը ե՞րբ կներկայացվի Գերագույն ասամբլեային՝ քննարկման և ընդունման, Վալովայան ասել է՝ այս տարի։

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ