Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Աթենքը Եվրախմբին է ուղարկել բարեփոխումների նախագիծը

Աթենքը Եվրախմբին է ուղարկել բարեփոխումների նախագիծը
10.07.2015 | 18:08

Հունաստանի կառավարությունը Եվրախմբի ղեկավարությանն է ուղարկել բարեփոխումների նախագիծը՝ հայտնել է հունական ERT1 հեռուստաընկերությունը։ Առաջարկներն ուղարկվել են էլեկտրոնային փոստով՝ Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի անունով։ Եվրախմբի ղեկավարի ներկայացուցիչը հաստատել է առաջարկներն ստանալը, գրում է Deutsche Welle-ն։ Հունական ԶԼՄ-ների տվյալներով՝ հուլիսի 10-ին բարեփոխումների առաջարկները կքննարկվեն Աթենքի խորհրդարանում։ Reuters-ը հայտնում է, որ պատգամավորները ստիպված կլինեն քվեարկել 2 անգամ։ Նախ պատգամավորները պետք է թույլ տան կառավարությանը վարկատուների հետ բանակցություններ անցկացնել։ Քվեարկությունը կկայանա ուրբաթ, այնուհետև պետք է հաստատեն առաջնահերթ գործողությունների պլանը։ Երբ կկայանա այս քվեարկությունը, դեռևս հայտնի չէ:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ