Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բրյուսելում կքննարկեն Հունաստանի ճգնաժամը

Բրյուսելում կքննարկեն Հունաստանի ճգնաժամը
12.07.2015 | 21:04

ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը չեղյալ է հայտարարել Եվրամիության 28 առաջնորդների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել հուլիսի 12-ին: Փոխարենը եվրոյի գոտու 19 երկրների առաջնորդները այսօր Բրյուսելում կքննարկեն Հունաստանի ճգնաժամը: Հունաստանը եվրոյի գոտու մյուս 18 պետություններին է ներկայացրել պարտքերի մարման և ճգնաժամից դուրս գալու իր վերջնական ծրագիրը, որը փորձագետներն արդեն անվանել են գոտում մնալու Աթենքի վերջին հնարավորությունը: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը դիմել է ԵՄ գործընկերներին՝ 53,5 միլիարդ եվրոյի աջակցություն ստանալու համար:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ