Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մինչև Թուրքիան չառերեսվի կատարվածի հետ, Հայկական հարցը Թուրքիայի փեշը չի թողնելու

Մինչև Թուրքիան չառերեսվի կատարվածի հետ, Հայկական հարցը Թուրքիայի փեշը չի թողնելու
12.07.2015 | 21:10

«Թուրքական պետությունը դեռ շարունակում և շարունակելու է իր ժխտողական քաղաքականությունը»՝ ասել է թուրք պատմաբան, քաղաքական գործիչ Քադիր Աքին՝ պատասխանելով «Ապրիլի 24-ին համաշխարհային մակարդակով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելուց հետո ճանաչման հարցում Թուրքիայի վերաբերմունքը փոխվե՞լ է, թե՞ ոչ» հարցին: Աքինի խոսքով՝ հասարակության ու մտավորականության մակարդակով 100-րդ տարելիցը ավելի տեղեկատվական էր, և այդ տեղեկատվությունը հասավ նրանց: Ամեն տարի ապրիլի 24-ին Թուրքիան զայրանում է ճանաչման գործընթացից, բայց հետո ամեն ինչ նույնն է մնում: «Մինչև Թուրքիան չառերեսվի կատարվածի հետ, այս հարցը Թուրքիայի փեշը չի թողնելու, շարունակելու է գալ Թուրքիայի հետևից»,- կարծում է թուրք պատմաբանը: Պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ ե՞րբ կգա պահը, որ Թուրքիան իրականության հետ առերեսվելու ցանկություն հայտնի, Քադիր Աքինն ասել է. «Մինչև Թուրքիայի ամբողջ ժողովուրդը չհասնի անհրաժեշտ գիտակցության»:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ