ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Խաչքարի բացման արարողություն Իսպանիայի Պուենտե Խենիլ քաղաքում

Խաչքարի բացման արարողություն Իսպանիայի Պուենտե Խենիլ քաղաքում
13.07.2015 | 22:13

Հուլիսի 9-ին Պուենտե Խենիլում (Կորդոբա) տեղի ունեցավ հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամությանը նվիրված խաչքարի բացման արարողություն՝ դեսպան Ավետ Ադոնցի, Պուենտե Խենիլի քաղաքապետ Էստեբան Մորալես Սանչեսի, Իսպանիայում և Պորտուգալիայում հայրապետական պատվիրակի ընդհանուր փոխանորդ Հայր Սասունի և հայ համայնքի մասնակցությամբ։ Խաչքարը տեղադրվեց Պուենտե Խենիլի կենտրոնական «Parque de los Pinos» զբոսայգում: Դեսպան Ադոնցն իր ողջույնի խոսքում անդրադարձ կատարեց հայ-իսպանական հարաբերությունների պատմությանը, ներկային, կարևորեց խաչքարի տեղադրումը հատկապես այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, շնորհակալություն հայտնեց քաղաքապետին և մտահաղացման հեղինակներին` կատարած աշխատանքի համար: Քաղաքապետ Էստեբան Մորալես Սանչեսն, իր հերթին, իր երախտիքը հայտնեց Պուենտե Խենիլի հայ համայնքին՝ օրինակելի քաղաքացիներ լինելու, քաղաքի բազմամշակույթ ներկապնակն իրենց ներկայությամբ, աշխատասիրությամբ հարստացնելու համար: Իսպանիայում և Պորտուգալիայում հայրապետական պատվիրակի ընդհանուր փոխանորդ Հայր Սասունի կողմից խաչքարն օրհնելուց հետո տեղի ունեցավ տեղում գործող հայկական պարախմբի ելույթ-համերգը:

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ