Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանի հարցում համաձայնության հասնել հնարավոր չէր լինի առանց Ռուսաստանի

Իրանի հարցում համաձայնության հասնել հնարավոր չէր լինի առանց Ռուսաստանի
16.07.2015 | 14:54

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ առանց Ռուսաստանի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնել չէր հաջողվի։ «Մենք չէինք հասնի այդ համաձայնության, եթե Ռուսաստանը չցանկանար գործել մեր և վեցյակի մյուս անդամների հետ միասին»,- ասել է Օբաման։ Նրա խոսքով՝ Պուտինի հետ հեռախոսազրույցը մի քանի շաբաթ առաջ ոգևորել է իրեն, զգացել է, որ ռուսական կառավարությունը տեսնում է՝ ինչպես է Ասադի ռեժիմը կորցնում իշխանությունը, ինչն էլ հնարավորություններ է տալիս սկսել լուրջ քննարկում։

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ