Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պորոշենկոն ինքնավարություն է առաջարկում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին

Պորոշենկոն ինքնավարություն է առաջարկում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին
16.07.2015 | 15:10

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սահմանադրական փոփոխություն է առաջարկում, որով երկրի հարավարևելյան ռուսամետ շրջաններին ինքնավարություն կտրվի։ Խորհրդարանի կայքէջում տեղադրված փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին հատուկ կարգավիճակ շնորհել, որը կամրագրվի Սահմանադրությունում: ՈՒկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պորոշենկոն որոշումը կայացրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի երկու ամիս առաջ Կիև այցից հետո։

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ