Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մադլեն Օլբրայթը կկատարի իր դերը քաղաքական սերիալում

Մադլեն Օլբրայթը կկատարի իր դերը քաղաքական սերիալում
17.07.2015 | 10:59

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը կկատարի իր դերը հայտնի քաղաքական սերիալում, գրում է buro247.ru-ն։ 78-ամյա Օլբրայթը, որ պաշտոնավարել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք, նկարահանվում է մի սերիալում, որն հորինված գործընկեր Էլիզաբեթ ՄաքՔորդի մասին է։ Նրա դերը կատարում է Տեա Լեոնին։ Ըստ սյուժեի՝ ավագ աշխատակիցը խորհուրդներ է տալիս Էլիզաբեթին, թե ինչպես պետք է լուծել հարցերը խորհրդականի հետ և ինչպես ամոթով չմնալ նախագահի մոտ։ Սա Օլբրայթի առաջին դերը չէ կինոյում։ 2005-ին նա արդեն հայտնվել է էկրաններին «Գիլմոր աղջիկները» դեռահասների մասին կատակերգական սերիալում։

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ