ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դմիտրի Խվորոստովսկու բուժման մեջ առաջընթաց է նկատվում

Դմիտրի Խվորոստովսկու բուժման մեջ առաջընթաց է նկատվում
17.07.2015 | 11:00

Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին քաղցկեղի բուժման կուրս է անցնում Լոնդոնում և արդեն կան առաջին արդյունքները։ Իտալացի ռեժիսոր Ֆաբիո Մաստրանջելոն պատմել է. «Վերադարձել է շարժումների ամբողջական համակարգումը, նախկինում մի փոքր դժվարանում էր քայլել։ Ավելին, նա օրերս համերգ է տվել Լոնդոնում։ Թվում է, նրա վիճակում անհրաժեշտ է անկողնային ռեժիմ և հանգիստ։ Սակայն երաժշտությունը դրական ազդեցություն է ունենում Դմիտրիի վրա։ Նա կարծում է, որ իրեն բուժում է»,- նշել է ռեժիսորը։
Անդրադառնալով հարցին, որ Խվորոստովսկին հրաժարվել է ռուս բժիշկների ծառայություններից և որոշել բուժվել Լոնդոնում, ռեժիսորն ասել է, որ հակահայրենասիրական ոչինչ չկա, այնտեղ ավելի հարմարավետ է։ Այնտեղ նրա տունն է։

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ