Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քերին օգոստոսի սկզբին կայցելի Ծոցի արաբական երկրներ

Քերին օգոստոսի սկզբին կայցելի Ծոցի արաբական երկրներ
17.07.2015 | 21:18

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին օգոստոսի սկզբին կայցելի Պարսից ծոցի արաբական երկրներ՝ տեղեկացնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրի մասին և փորձելու մեղմել մտավախությունները այդ տարածաշրջանում։ «Հույս ունենք, որ իրանցիները կօգտագործեն այս գործարքը Իրանի տնտեսական վիճակը բարելավելու, այլ ոչ թե արկածներ փնտրելու համար»,- Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրին ասել է Քերին։

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ