Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Երևան է այցելում ԵՄ խորհրդի նախագահը

Երևան է այցելում ԵՄ խորհրդի նախագահը
20.07.2015 | 16:45

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը այսօր այցելում է Հայաստան:
Նախատեսված են բանակցություններ, հանդիպումներ Հայաստանի նախագահի, վարչապետի, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Երևանում համատեղ ասուլիս կտան: Հուլիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին Տուսկը Երևանից մեկնելու է Թբիլիսի: Վրացական Civil.ge կայքը տեղեկացնում է, որ նա Թբիլիսիում լինելու է հուլիսի 20-21-ին և տարածաշրջանային այցը ավարտելու է Բաքվում: Թբիլիսի այցի առաջին օրը Դոնալդ Տուսկը հանդիպելու է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու և խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլու հետ: Վրաստանի նախագահի հետ համատեղ ասուլիս է կայանալու, տեղի են ունենալու հանդիպումներ երկրի ընդդիմադիրների հետ: Հուլիսի 21-ին Տուսկը հանդիպելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Վրաստանում ԵՄ խորհրդի նախագահը հանդիպելու է ԵՄ-ի մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչների, ԵՄ հովանու ներքո Կենտրոնական Աֆրիկայում խաղաղապահ առաքելությանը մասնակցող վրացական զորախմբի զինծառայողների հետ, որոնց դիմելու է ուղերձով: Georgiatoday.ge կայքի փոխանցմամբ՝ Տուսկը ծաղիկներ է դնելու Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշարձանին:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ