Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քաշվեցինք

Քաշվեցինք
20.07.2015 | 16:51

Ռուս գործարար Գերման Ստեռլիգովը Մոսկվայից վերադարձել է Ղարաբաղ՝ ինչպես գրել է VKontakte-ի իր էջում: Մի քանի օր առաջ Ստեռլիգովը Ղարաբաղից Ռուսաստանի իրավապահ մարմիններին տեղեկացրել է, որ 3 օրով կվերադառնա Մոսկվա: Այդ ընթացքում իրավապահ մարմինները նրա նկատմամբ հետաքրքրություն չեն դրսևորել, և նա վերադառնում է Շուշի:
Ստեռլիգովի խոսքով՝ ինքը Մոսկվա գնաց ի պատասխան «ադրբեջանական և ռուսական ԶԼՄ-ներում տարածված զրպարտության»: Նա նշել է, որ Ղարաբաղում չի թաքնվել ռուսական ոստիկանությունից: Ստեռլիգովը «թքած ունի Իսրայելից կամ Ադրբեջանից սադրիչների ճիգերի վրա, որոնք փորձում են օգտագործել իրավական մեխանիզմները և թույլ չտալ իր վերադարձը Լեռնային Ղարաբաղ»: Քրեական գործը հարուցվել էր Իսրայելի բնակչուհի Միլանա Գորենշտեյնի հայտից հետո:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ