ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

«Դասական կիթառ լսողների խնդիր ունենք»

«Դասական կիթառ լսողների խնդիր ունենք»
23.07.2015 | 16:24

Երևանյան միջազգային կիթառի փառատոնի շրջանակում Հայաստան էին ժամանել առաջատար կիթառահարներ:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մցույթների դափնեկիր ԺՈՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում նշեց, որ ունենք տաղանդավոր երեխաներ, որ կիթառ նվագել գիտեն, բայց որակի, մասնագիտական գիտելիքների, ինֆորմացիայի պակաս ունեն, ծանոթ չեն կիթառի միջազգային դպրոցին. «Ես փորձեցի լրացնել այդ բացը՝ դրսից հրավիրելով պրոֆեսորների, կազմակերպելով վարպետության դասեր, որոնց մասնակցեցին Երևանի երաժշտական դպրոցների, ուսումնարանների և Երևանի պետական կոնսերվատորիայի լավագույն սաները: Հայաստանում դասական կիթառ լսողների խնդիր ունենք նաև: Մեր կիթառահարների մեծ մասը ծանոթ չէ կիթառի համար գրված ստեղծագործությունների համերգացանկին: Այս օրերին կիթառի հանրահայտ ստեղծագործություններ են ներկայացվել, որ մեզ մոտ կատարվել են առաջին անգամ: Դասական կիթառի դպրոց չի եղել Հայաստանում, չենք ունեցել բարձրագույն կրթությամբ մասնագետներ»: ժորա Սարգսյանը նշեց, որ նոր-նոր են մեզ մոտ ձևավորվում կիթառի դպրոցներ, վստահեցրեց նաև, որ կիթառի փառատոնը Հայաստանում լինելու է ամենամյա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ