Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հիմարության հինգ րոպե

Հիմարության հինգ րոպե
24.07.2015 | 11:33

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին առաջարկել է ընդունել ՌԴ քաղաքացիություն և գլխավորել երկրի էկոնոմիկայի նախարարությունը՝ հաղորդում է «La Stampa»-ն: Թերթը մեջբերում է Բեռլուսկոնիի խոսքը․ «Ձեզ հետաքրքրում է իմ ապագա՞ն, նախարար կաշխատեմ իմ ընկեր Պուտինի համար: Մտածեք այդ մասին, Իտալիայում ես մարգինալիզացված եմ, մինչդեռ Պուտինը պատրաստ է ինձ քաղաքացիություն շնորհել և վստահել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը»: Իտալական պարբերականն կասկածի տակ է առնում Բեռլուսկոնիի մտադրության լրջությունը, նախկին վարչապետի խոսքը բնութագրելով որպես «հիմարության հինգ րոպե»:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ