Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

7 շրջանների հանձնումը՝ ընդունելի տարբերակ Ռուսաստանի համար

7 շրջանների հանձնումը՝ ընդունելի տարբերակ Ռուսաստանի համար
24.07.2015 | 11:38

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովի կարծիքով՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Երևանում բավականին ընդհանրական հայտարարություն է արել՝ ասելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո: Մարկովը կարծում է, որ հայտարարությունը պատասխան է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ եկել է ժամանակ, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարող է լուրջ առաջընթաց գրանցվել. «Իմ կարծիքով՝ իրավիճակը հիմա մոտ է մի կետի, երբ հնարավոր է թեկուզև ժամանակավոր կոմպրոմիս Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ընդգծեց Սերգեյ Մարկովը: Նրա խոսքով՝ փոխզիջումային տարբերակ կարող է լինել Ղարաբաղի շուրջ գտնվող 7 տարածքների հանձնումը Ադրբեջանին՝ Հայաստանի ապաշրջափակման դիմաց. «Հայաստանը Ադրբեջանին վերադարձնում է այդ տարածքները և ազատվում ապաշրջափակումից, կարծում եմ՝ դա ընդունելի տարբերակ կլինի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա ընդունելի տարբերակ կլինի Ռուսաստանի համար, բայց ԵՄ-ն ու ԱՄՆ-ը չեն ցանկանում թույլ տալ, այդ պատճառով էլ նման հայտարարություններ են անում:
Հարցին, թե Ադրբեջանը կհամաձայնվի՞ առանց Ղարաբաղի՝ միայն մի քանի տարածքների վերադարձմամբ հասնել հակամարտության կարգավորման, քաղաքագետը պատասխանեց. «Կարծում եմ, այո, կհամաձայնվի: Ադրբեջանը չի ճանաչի Ղարաբաղը հայկական, բայց կդադարեցնի ապաշրջափակումը: Ընդհանրապես ոչ միայն Ադրբեջանը, նաև Թուրքիան կբացի սահմանը»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ