Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բելգիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Բելգիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
24.07.2015 | 16:37

Բելգիայի խորհրդարանի լիագումար նիստը բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է հաստատել: «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ չորեքշաբթի սկսված քննարկումների ժամանակ բանաձևը գրեթե միաձայն պաշտպանության է արժանացել, դրական էին արձագանքել խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցությունները: Բանաձևի վավերացմամբ Բելգիայի խորհրդարանը միացավ կառավարությանը և Սենատին, որոնք ավելի վաղ էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բանաձևի ընդունումը ողջունել է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը՝ որակելով թուրքական կառավարությանն ուղղված ուղերձ, որ Եվրոպայում կեղծիքն ու ուրացումը չեն կարող տեղ ունենալ, և վաղ թե ուշ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմությանն ու անցյալին:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ «Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման կառավարության դիրքորոշումը։ Այսօր Ներկայացուցիչների պալատի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ