Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լեհաստանը ցանկանում է, որ ՈՒկրաինան դառնա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի թեմա

Լեհաստանը ցանկանում է, որ ՈՒկրաինան դառնա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի թեմա
25.07.2015 | 14:34

ՈՒկրաինայի հետ ՆԱՏՕ-ի գործընկերությունը, ամենայն հավանականությամբ, կարող է դառնալ Վարշավայում 2016-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կարևորագույն թեմաներից մեկը՝ հայտնում է «112 ՈՒկրաինա» հեռուստաընկերությունը՝ «Լեհական ռադիոյին» հղումով` հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններն ապացուցում են, որ «Լեհաստանն ՈՒկրաինայի ամենամոտ գործընկերներից է, հատկապես՝ դաշինքի կազմում»։
«Ես շատ գոհ եմ, որ այստեղ համատեղ մարզվում է 18 երկիր, ինչը ՆԱՏՕ-ի և ՈՒկրաինայի միջև համագործակցության օրացույցում առավել կարևոր գործնական կետերից մեկն է»,-նասել է Սեմոնյակը՝ ՈՒկրաինայի Լվովի շրջանում անցկացվող զորավարժությունների ժամանակ։ Հուլիսի 20-ին Լվովի շրջանում մեկնարկել են Saber Guardian/Rapid Trident-2015 ՈՒկրաինա-ամերիկյան միջազգային զորավարժությունները։

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ

թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն