Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օբաման Քենիայում հանդիպել է բարեկամների հետ

Օբաման Քենիայում հանդիպել է բարեկամների հետ
25.07.2015 | 14:35

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս օրերին գտնվում է հոր հայրենիքում` Քենիայում, և հանդիպել է ազգականների հետ: Նայրոբիում նախագահն ընթրել է մեկ տասնյակից ավելի բարեկամների հետ: Սեղանի շուրջ Օբաման նստել է քրոջ` Աումայի ու տատի` Սառայի կողքին։ Նա խոստացել է Սպիտակ տան տիրոջ համար ավանդական քենիական ուտեստներ պատրաստել հավից ու ձկից։ Օբաման Քենիայում է երկօրյա այցով, մասնակցելու է Ձեռնակատերերի համաշխարհային համաժողովին և հանդիպելու է Քենիայի նախագահ ՈՒրհա Քենիատի հետ։

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ