Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանի արտգործնախարարը Պարսից ծոցի երկրներում

Իրանի արտգործնախարարը Պարսից ծոցի երկրներում
27.07.2015 | 10:17

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ ժամանել է Քուվեյթ, որտեղից կմեկնի Կատար և Իրաք։ Նա մտադիր է Պարսից ծոցի երկրների ղեկավարներին ներկայացնել Վիեննայում Իրանի և միջազգային վեց տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը և փարատել նրանց մտավախությունները։ Վերադառնալով Թեհրան, Զարիֆը կընդունի ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսին։

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ

թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն