Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սուլթան Էրդողանը արյան վրա խաղադրույքով է փորձում հետ բերել իշխանությունը

Սուլթան Էրդողանը արյան վրա խաղադրույքով է փորձում հետ բերել իշխանությունը
27.07.2015 | 10:17

Թուրքական T24.com կայքի լրագրող, «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Հասան Ջեմալը Twitter-ում գրել է. «Սուլթան Էրդողանը, արյան ու արցունքների վրա խաղադրույքներ անելով, փորձելու է վերադառնալ դեպի արտահերթ ընտրություններ, բայց ափսոս, որ շատ կյանքեր է խլելու»: Թուրք վերլուծաբանները նշում են, որ Էրդողանը փորձելու է պատերազմ ու քաոս հրահրել երկրում, որ կարողանա արտահերթ ընտրություններ նշանակել` հույս ունենալով իր կուսակցության համար այս անգամ բարձր տոկոս ապահովելով` շարունակել միակուսակցական իշխանությունը:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ