Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիան ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ է հրավիրել

Թուրքիան ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ է հրավիրել
27.07.2015 | 10:20

Վաղը ՆԱՏՕ-ն կանցկացնի խորհրդի արտակարգ նիստ՝ Թուրքիայի առաջարկով: Ալյանսը հայտարարել է. «Հյուսիսատլանտյան խորհուրդը, որ ներառում է 28 անդամ երկրների դեսպաններին, կհանդիպի հուլիսի 28-ին՝ Թուրքիայի առաջարկով»: Թուրքիան հանդիպում է խնդրել վերջին օրերի ահաբեկչական հարձակումների պատճառով, նաև՝ դաշնակիցներին տեղեկացնելու ձեռնարկված միջոցների մասին: «ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուշադիր հետևում են իրադարձություններին ու համերաշխ են Թուրքիայի հետ»,- նշվում է ալյանսի հայտարարության մեջ:a

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ