Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մոգերինին Չավուշօղլուին ու Դեմիրթաշին կոչ է արել պահպանել հրադադարը

Մոգերինին Չավուշօղլուին ու Դեմիրթաշին կոչ է արել պահպանել հրադադարը
27.07.2015 | 20:25

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Նրանք քննարկել են նաև Սուրուչի պայթյունը, ոստիկանների ու զինվորականների վրա հարձակումները, Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ ռազմական գործողությունները։ Մոգերինին աջակցություն է հայտնել ԴԱԻՇ-ի և ահաբեկչական գործունեության դեմ Թուրքիայի պայքարին։ Նա կարևորել է Թուրքիայում քրդերի հետ հրադադարի պահպանումը։ Նրա խոսքով՝ «կարգավորման գործընթացը» պետք է շարունակվի։ Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել նաև քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի հետ և կոչ է արել շարունակել խաղաղության գործընթացը։ Նա կողմ է հարցի քաղաքական կարգավորմանը և կոչ է արել զերծ մնալ հրադադարը մեծապես վտանգի տակ դնող քայլերից:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ