Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԴԱԻՇ-ը տարածաշրջանում տարածված վիրուս է

ԴԱԻՇ-ը տարածաշրջանում տարածված վիրուս է
27.07.2015 | 20:26

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրաքի նախագահ, քուրդ Ֆուադ Մասումի հետ։ Նրանք քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցը և Թուրքիայում գրանցված ահաբեկչական հարձակումները։ Մասումն ըմբռնումով է մոտեցել Թուրքիայի ձեռնարկած ռազմական գործողություններին՝ ի պատասխան ահաբեկչությունների։ Էրդողանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ը տարածաշրջանում տարածված վիրուս է, և Թուրքիան մինչև վերջ պայքարելու է ահաբեկչական բոլոր կառույցների դեմ: «ԴԱԻՇ-ի հետ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) գլխացավանք է դարձել տարածաշրջանի համար, և Թուրքիան շարունակելու է համապարփակ պայքար մղել PKK-ի դեմ»։ Մասումը հայտարարել է, որ PKK-ի դեմ խիստ գործողությունները բացասաբար կազդեն (թուրք-քրդական) հաշտեցման գործընթացի և ընդհանրապես տարածաշրջանի վրա։

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ