Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիայում մոլեգնում են բռնությունները

Թուրքիայում մոլեգնում են բռնությունները
28.07.2015 | 12:43

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում հուլիսին 1050 մարդ է ձերբակալվել, նրանցից 50-60-ը օտարերկրացիներ են՝ հաղորդել է Reuters-ը: Հուլիսի 24-ին թուրքական իշխանությունները խոսում էին 250 ձերբակալվածների մասին, նրանց թվում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության, «Իսլամական պետության» և ձախ արմատական «Հեղափոխական ժողովրդաազատագրական ճակատի» անդամների: Հազարավոր ոստիկաններ 13 նահանգներում զտման ակցիաներ են իրականացրել, որոնց հետևանքով, հատկապես քրդաբնակ հարավ-արևելքում անկարգություններ են սկսվել:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ