Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սպանվել է «Թալիբանի» առաջնորդը

Սպանվել է «Թալիբանի» առաջնորդը
30.07.2015 | 11:10

Աֆղանստանի թալիբների առաջնորդ մոլլա Մոհամեդ Օմարը սպանվել է՝ հաղորդում են Աֆղանստանի կառավարությունում BBC-ի աղբյուրները: «Թալիբանը» դեռեւս չի մեկնաբանում տեղեկությունը: Նախնական տվյալներով, մոլլա Օմարը մահացել է մի քանի տարի առաջ, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դառնում: Մոտ ժամանակներս Քաբուլում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ, սպասվում է, որ կհրապարակվեն մանրամասներ՝ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նախկինում եւս թալիբների առաջնորդի մահվան մասին տեղեկություններ էին հայտնվել, սակայն պաշտոնապես չէին հաստատվել:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ