Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լուկաշենկոն` նորից նախագահի թեկնածու

Լուկաշենկոն` նորից նախագահի թեկնածու
06.09.2015 | 10:28

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նախագահի պաշտոնում առաջադրվելուն անհրաժեշտ փաստաթղթերը: 1994-ից երկիրը անընդմեջ ղեկավարող Լուկաշենկոն առաջադրվում է հինգերորդ անգամ: Բելառուսի ընդդիմադիրները նախագահական ընտրարշավը համարել են անօրինական և կոչ արել ընտրողներին՝ բոյկոտել հոկտեմբերի 11-ին կայանալիք քվեարկությունը:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ