Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էրդողանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Էրդողանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
08.09.2015 | 14:16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ երկուշաբթի Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել Դաղլըջայի ահաբեկչության պատճառով: Նիստին, որ տևել է 1 ժամ 15 րոպե, մասնակցել են խորհրդարանի խոսնակ Իսմեթ Յըլմազը, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ՆԳ նախարարը, հետախուզության պետը, Ժանդարմերիայի ու ոստիկանության ղեկավարները:
Շարունակվող բախումների հարցն են քննարկել նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Նրանք քննարկել են Դաղլըջայի ահաբեկչությանը հաջորդած հակաահաբեկչական գործողությունները:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ