Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՌԴ վարչապետը քննադատել է Ղազախստանի քաղաքականությունը

ՌԴ վարչապետը քննադատել է Ղազախստանի քաղաքականությունը
09.09.2015 | 00:08

ԵԱՏՄ երկրները բավականին բարդ տնտեսական իրավիճակում են, ինչը պետք Է խթան դառնա նրանց ջանքերի համախմբման համար՝ հայտարարել Է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:
«Մենք բավականին բարդ տնտեսական իրավիճակում ենք այն իրադրության համեմատությամբ, որում ստեղծվում Էր մեր միությունը: Համաշխարհային տնտեսության վիճակը բարդ Է, հակասական ու անկանխատեսելի: Անկայունություն Է տիրում մի ամբողջ շարք խոշորագույն երկրների ֆոնդային շուկաներում ու կապիտալի շուկաներում: Ռուսաստանի տնտեսության վրա, բացի նշված գործոններից, ազդում Է պատժամիջոցների ճնշումը, կատարյալ անորոշության վիճակում Է մնում ածխաջրածինների շուկան»,-ասել Է Մեդվեդեւը:
ԵԱՏՄ-ի երկրները փոխըմբռնման են հասել ներկայիս տնտեսական պայմաններում ազգային արժույթների մրցակցային արժեզրկումից խուսափելու անհրաժեշտության հարցում, ասել Է ՌԴ վարչապետը: «Փոխըոբռնում Է ձեռք բերվել, որ ներկա պայմաններում կարեւոր Է թույլ չտալ մրցակցային արժեզրկում, խուսափել ազգային արժույթի թույլացման հաշվին իր համար արտաքին առեւտրում կարճաժամկետ առավելություններ ստեղծելու գայթակղությունից: Դա վտանգավոր ուղի Է, որը հղի Է մի ամբողջ շարք ճյուղերի հավասարակշռության խախտմամբ»,-հավելել Է Դմիտրի Մեդվեդեւը:

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ