Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քրդական կուսակցության դեմ հարձակումները սադրանքներ են

Քրդական կուսակցության դեմ հարձակումները սադրանքներ են
09.09.2015 | 16:01

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, թե քրդական կուսակցության դեմ հարձակումները սադրանքներ են, որոնք հեղաշրջման են տանում։ Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Գարո Փայլանը պատմել է, որ երեկոյան ժամերին ոստիկանությունն իրենց կենտրոնական գրասենյակի դիմաց է եղել, սակայն ժամեր անց թույլատրել է ազգայնամոլներին ջարդել կուսակցության գրասենյակի պատուհանները և հրդեհել։ «Այս հարձակումներն իրականացվում են այլ հարձակումների համար ճանապարհ բացելու համար։ Կուսակցության գլխավոր գրասենյակը այրելը՝ այդ կուսակցության գաղափարախոսությունն այրել է նշանակում։ Այս սադրանքները ցույց են տալիս, որ գործընթացը դեպի հեղաշրջում է գնում։ Բազմաթիվ միջադեպերին ոստիկանները և հատուկ ծառայությունների գործակալները ազգայնականների անվան տակ են մեր գրասենյակների վրա հարձակվում»,-ասել է Գարո Փայլանը։

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ